ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • «Արմենիա» միջազգային մրցույթի ընդհանուր մակարդակը շատ լավն է»

    «Արմենիա» միջազգային մրցույթի ընդհանուր մակարդակը շատ լավն է»

    07.07.2017| 13:10
    «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում Երևանում ընթանում է դաշնակահարների մրցույթը, որին մասնակցում են աշխարհի 14 երկրների 48 դաշնակահարներ։ Մրցույթի մասնակիցներից է Քեթևան Չխարթիշվիլին (Վրաստան)։
  • Կարեն Կարապետյանը նոր նշանակում է արել

    Կարեն Կարապետյանը նոր նշանակում է արել

    07.07.2017| 13:08
    ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա՝ հուլիսի 7-ի, որոշմամբ, Եղիշ Տերտերյանը նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար:
  • «Кто этот  потерпевший?»

    «Кто этот потерпевший?»

    07.07.2017| 09:30
    Շախմատ Գարի Կասպարովի հնարավոր վերադարձի մասին լուրը ցնցել է մարզաշխարհը: Մեկնաբանությունների պակաս չկա, այդ թվում և այնպիսիների, որտեղ փորձ է արվում սեփական չնչինության ֆոնի վրա հարցեր լուծել մեկի հետ, ում շվաքին հասնելն անգամ երազանք է:
  • Տիգրան Լ. Պետրոսյանի կրկնակի հաջողությունը

    Տիգրան Լ. Պետրոսյանի կրկնակի հաջողությունը

    07.07.2017| 09:27
    Ֆիլադելֆիայում ավարտված շախմատի World Open-2017 ավանդական փառատոնում գերազանց մրցելույթ է ունեցել երևանցի գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը:
  • Հուսանք` արգելքը կհաղթահարեն

    Հուսանք` արգելքը կհաղթահարեն

    07.07.2017| 09:26
    Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում երեկ պատասխան հանդիպումներն անցկացրին Հայաստանը ներկայացնող թիմերը: Արդյունքներին ընթերցողը կարող է ծանոթանալ թերթի էլեկտրոնային էջից, իսկ մեր թիմերի մրցելույթների հնարավորինս ծավալուն անդրադարձը` «Իրատեսի» հաջորդ համարում։
  • Հայաստանը եզակի դեպք է, արտակարգ երկիր

    Հայաստանը եզակի դեպք է, արտակարգ երկիր

    07.07.2017| 07:33
    «Կոնգրես» հյուրանոցում հուլիսի 5-ին Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի ու ՆԱՏՕ-ի հանրային կապերի դեպարտամենտի աջակցությամբ հրավիրել էր «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել՝ մարդկային անվտանգության և անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» թեմայով կոնֆերանս՝ ՆԱՏՕ-ի երկրների դեսպանների, Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոսարիա Պուգլիսիի, փորձագետների, Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
  • Ասում են...

    Ասում են...

    07.07.2017| 02:25
    ...թե չնայած Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ լիովին վստահում է գործող վարչապետին, այդուհանդերձ, ՀՀԿ վերնախավը շարունակում է պնդել, որ իշխանության ղեկին այսօր և «հավիտյանս» տեսնում է Սերժ Սարգսյանին:
  • Արաբական երկրները հայտարարել են Կատարի բոյկոտը երկարացնելու մասին

    Արաբական երկրները հայտարարել են Կատարի բոյկոտը երկարացնելու մասին

    06.07.2017| 18:39
    Արաբական երկրները կշարունակեն բոյկոտել Կատարին, որը մերժումով Է պատասխանել իրեն ներկայացված վերջնագրին՝ հայտարարվել Է Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ), Բահրեյնի և Եգիպտոսի ԱԳ նախարարների՝ Կահիրեում հանդիպմանը:
  • Վաչե Գաբրիելյան. ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության երկու տարվա ընթացքում երկրի ռեսուրսն ընդլայնվել է

    Վաչե Գաբրիելյան. ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության երկու տարվա ընթացքում երկրի ռեսուրսն ընդլայնվել է

    06.07.2017| 18:37
    ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը գնահատելու համար անհրաժեշտ է մի շարք գործոններ հաշվի առնել՝ հայտարարեց փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ Երևանում «Հայաստանի Հանրապետություն, երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում. առաջին արդյունքները» կլոր սեղանի բացման ժամանակ իր ելույթում։
  • Արաբական երկրները Կատարի հարցով բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Մանամայում

    Արաբական երկրները Կատարի հարցով բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Մանամայում

    06.07.2017| 18:35
    Արաբական երկրները, որոնք Կատարին բոյկոտ են հայտարարել, պայմանավորվել են հարցի շուրջ բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում՝ ասվում է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի ու Եգիպտոսի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ: